Լիբիայի դրությունը, որտեղ արդեն մի քանի ամիս դաժան մարտեր են ընթանում կառավարական ուժերի և նախկին ապստամբական խմբավորումների միջև, կարող է հանգեցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության ներքո գտնվող տարածքների ընդլայնմանը: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիին:
«Մենք կենտրոնացրել ենք մեր ուշադրությունը Լիբիայի դրության վրա, որը կարող է վատթարանալ: Դա կարող է ազդանշան հանդիսանալ այն բանի, որ այնտեղ կաջակցեն իսլամական խալիֆայության ընդլայնմանը, ինչն այժմ տեղի է ունենում Իրաքում և Սիրիայում»,- ասել է Պինոտին:









































