ՈւԵՖԱ-ն մտադիր է 2015-2018 թվականներին Չեմպիոնների Լիգայից ստացված եկամուտն ավելացնել 30 տոկոսով՝ հասցնելով այն 1,75 մլրդ եվրոյի:
Ներկայումս Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարի տարեկան եկամուտը 1,34 մլրդ եվրո է կազմում:
Նշենք, որ ՈւԵՖԱ-ի ղեկավարությունը բիզնես մարտավարություն է մշակել և ներկայացրել Եվրոպական ակումբների միության խորհրդի ժամանակ:









































