Ավստրիայի ՆԳՆ-ն հաստատել է 2 աղջիկների ձերբակալության մասին տեղեկությունը, որոնք «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման շարքերում պատրաստվել են «կռվել ջիհադի գաղափարների համար»: Այս մասին հայտնում է The Local-ը:
Վիեննայի 14 և 16 տարեկան բնակչուհիները ի սկզբանե ցանկացել են գնալ Սիրիա և Իրաք, քանի որ իրենց խոստովանությամբ՝ Ավստրիան իրենց դուր չի եկել: Երրորդ աղջկան թույլ չի տվել գնալ մայրը, որին կասկածելի է թվացել աղջկա ուղեբեռի չափը, որը նա վերցրել էր, իբր, պիկնիկի համար:
Վերջին տվյալներով՝ ջիհադիստ գրոհայինների կողմից կռվում է Ավստրիայի մոտ 130 քաղաքացի:









































