ԱՄՆ Միսսուրի նահանգում իրագործվել է տարվա ընթացքում արդեն 8-րդ մահապատիժը, հայտնում է USA Today-ը:
40-ամյա Էրլ Ռինգոյին մահապատժի են ենթարկել սպանության համար, որը նա գործել է 1998 թ.: Դատավճիռն իրագործվել է հատուկ ներարկման միջոցով:
ԱՄՆ-ում 2014-ին մահապատժի են ենթարկել 26 դատապարտյալի, մահապատիժների երեք քառորդն իրագործվել է Միսսուրիում, Տեխասում և Ֆլորիդայում:
Մահապատժի դատապարտվածների փաստաբաններն իշխանություններին մեղադրում են չափազանց դաժանության համար և պնդում, որ իրենց պաշտպանյալները ֆիզիկական տանջանքներ են կրում մահապատժի ընթացքում, քանի որ դրանք խախտումներով են իրականացվում:









































