Իտալիայի առաջնության 17-րդ տուրի հերթական խաղում Թուրինի «Յուվենթուս»-ը մրցում էր «Ատալանտա»-ի դեմ:
Խաղն անցավ գործող չեմպիոնի ու առաջնության առաջատարի բացահայտ առավելությամբ, ու վերջնական հաշիվն էլ դրա վառ ապացույցն էր:
«Յուվենթուս»-ը կարողացավ երեք անգամ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը, իսկ Ջանլուիջի Բուֆոնի պաշտպանած դարպասում գնդակ չհայտնվեց:
«Յուվենթուս» – «Ատալանտա»՝ 3:0
Գոլերը՝ Վուչինիչ, 2՛, Պիրլո, 14՛, Մարկիզիո, 27՛
Այլ արդյունքներ.
«Կատանիա» – «Սամպդորիա»՝ 3:1
Գոլերը՝ Պալյալունգա, 55՛, Բարխեսիո, 65՛, Կաստրո, 90՛ – Մարեսկա, 29՛ – 11մ
«Պարմա» – «Կալյարի»՝ 4:1
Գոլերը՝ Բելֆոդիլ, 22՛, 86՛, Բիաբիանի, 55՛, Վալդես, 65՛ – Սաու, 20՛
Juventus vs Atalanta 3:0 GOALS HIGHLIGHTS by UCL2410





































