Բուքերյան մրցանակի կազմակերպիչները հրապարակել են 6 ստեղծագործություններից բաղկացած շորտ լիստը, որոնք հավակնում են այս տարվա մրցանակին: Այս մասին գրում է BBC-ն:
Դրանցից 3-ը գրված են բրիտանացիների կողմից՝ Հովարդ Ջեյկոբսոնի «Ջեյ»-ը, շոտլանդացի գրող Ալի Սմիթի՝ «Ինչպես լինել և մեկը, և մյուսը» և հնդկական ծագում ունեցող գրող Նիլա Մուկհերջիի «Օտար կյանքեր»-ը:
Երկու գրքերի հեղինակներն ամերիկացիներ են՝ Ջոշուա Ֆերիսի To Rise Again At A Decent Hour և Քարեն Ջոյ Ֆաուլերի We Are All Completely Beside Ourselves գրքերը:
Եվս մեկ թեկնածու է ավստրալացի Ռիչարդ Ֆլենագանը իր՝ «Նեղ ճանապարհ դեպի հեռավոր հյուսիս» գրքով:







































