Համացանցում հրապարակվել է տվյալների բազա՝ Gmail-ի փոստարկղերի 4.93 մլն գաղտնաբառերով: Այս մասին հայտնում է CNews-ը:
Ռուսախոս, անգլախոս և իսպանախոս օգտատերերի մուտքաբառ-գաղտնաբառ զույգի ավելի քան 60 տոկոսը վավեր են:
Օգտվելով հրապարակված տեղեկատվությունից՝ կարելի է ոչ միայն մուտք գործել այլոց փոստեր, այլև Google-ի բոլոր ծառայություններ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ համացանցում Yandex-ի օգտահաշիվների 1 մլն գաղտնաբառերի արտահոսքից հետո հասանելի են դարձել Mail.Ru փոստային ծառայության 4.5 մլն օգտահաշիվներ:





































