Չինաստանը շարունաում է Հարավ-Չինական ծովում վիճելի տարածքների վրա արհեստական կղզիներ կառուցել, գրում է BBC-ն:
Սփարթլի կղզիների վրա շինարարները ծովի հատակից քարեր են բարձրացնում, դրանք լցնում են ստորջրյան խութերի և ժայռերի վրա, այնուհետև ամրացնում բետոնով:
Այսպիսով, կղզիների տարածքը մեծանում է:
Նման կղզիներից մեկի վրա Չինաստանը մտադիր է ավիաբազա հիմնել:
Շինարարությունն արեն քննադատությունների է արժանացել: Այս տարածքներին հավակնում են նաև Վիետնամը, Թայվանը, Մալազիան, Ֆիլիպինները և Բրունեյը:










































