Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ամերիկացի գործընկերների հետ համատեղ «Խեց-2» հակահրթիռային համակարգի փորձնական արձակում են իրականացրել: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
«Որոշ ժամանակ առաջ «Խեց» համակարգով անցկացվել է փորձնական գրավում: Գրավող հրթիռն անցավ թռիչքի բոլոր ծրագրված փուլերը: Փորձարկումը պետք է ստուգի հեռանկարային վտանգներին դիմակայելու նոր կառուցվածքով համակարգի հնարավորությունները»,- ասվում է իսրայելական ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում չեն նշել՝ որտեղ և երբ է անցկացվել փորձարկումը, սակայն Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ հրթիռային հարձակման մասին նախազգուշացման ռուսական համակարգը երեքշաբթի օրը մեր ժամանակով 12.31-ին գրանցել է բալիստիկ թիրախի մեկնարկ Միջերկրական ծովի ջրային տարածքում:








































