Դորտմունդի «Բորուսիա»-ն արդեն վաճառել է Լոնդոնի «Արսենալ»-ի դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում կայանալիք հանդիպման բոլոր տոմսերը:
Վաճառվել է 69.051 տոմս: Դաշտի տերերին կերկրպագեն 65.851, հյուրերին՝ 3200 երկրպագուներ: Այս մասին տեղեկացնում է «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը:
Հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 16-ին:








































