Ջորջիա Մեյ Ջագերը շարունակում է համագործակցությունը մուլտիբրենդային բուտիկների ցանցի հետ, որը մասնագիտացած է արևապաշտպան ակնոցների արտադրության մեջ: Խոսքը Sunglass Hut-ի մասին է:

Մոդելը նկարահանվել է գովազդային արշավում՝ ոգեշնչված թագավորական շքեղությամբ ու «Ալիսան հրաշքների աշխարհում»-ով՝ հայտնում է spletnik.ru-ն:

Նոր գովազդային արշավի համար Միք Ջագերի ու Ջերի Հոլի աղջիկը կեցվածք է ընդունել կանաչ մարգագետնի ֆոնին:

Ֆոտոշարքի հեղինակը Էլեն Ֆեն Ունվերտն է:

Ջորջիան կրում է թավշե բաճկոն՝ ոսկե կարերով, բազմաշերտ ժաբո, որը համադրում է մարզաշապիկի կամ կաշվե ժակետի հետ:









































