Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ այս կամ այն գույնի և տեսակի գինի նախընտրելը կարող է վկայել մարդու բնավորության և սովորությունների մասին։ Կարմիր գինի սիրողները կրթված և երջանիկ մարդիկ են, սպիտակ նախընտրողները՝ ամաչկոտ են և գործնական։ Ըստ հետազոտությունների՝ կարմիր գինի սիրողները փառասեր են, ձգտում են կարիերայի բարձրակետին, իսկ սպիտակի սիրահարները նախընտրում են հանգիստ կյանք առանց բանսարկություների։
Կարմիր գինու սիրահարներն ավելի շատ հակում ունեն խմելու, քան սպիտակ նախընտրողները։ Հարցման արդյունքները ցույց են տվել, որ կարմիր գինի սիրողների 86%-ը երջանիկ ամուսնություն ունի։ Նրանք նաև նյութապես ապահովված մարդիկ են։ Իսկ սպիտակ գինու սիրահարների մեծ մասը ամուրի է, և ամուրիների 85%-ը գոհ է իր այդ կարգավիճակից։
Կարմիր գինի նախընտրողներն իրենց բնութագրել են իբրև ինքնավստահ, հանգիստ, ուժեղ և խելացի։ Իսկ սպիտակ գինի նախընտրողները՝ գործնական, համեստ և զուսպ։









































