«Իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղական «Ջիհադի Ջոնի» անուն-ազգանունը կպարզվի մի քանի օրից: Այս մասին հայտնում է Russia Today-ը: Մեծ Բրիտանիայում աշխատող FBI-ի աշխատակիցների տվյալներով՝ հարցաքննվում է 12 կասկածյալ, ովքեր, քննության վարկածով, օգնել են «Ջիհադի Ջոնին» Սիրիա ուղևորվել:
Համարվում է, որ հենց նա է գլխատել ամերիկացի երկու լրագրողներին, ովքեր պատանդվել էին անցած տարի Սիրիայում: Նրանք են Global Post-ի աշխատակից Ջեյմս Ֆոուլին և նրա գործընկեր Սթիվեն Սոթլոֆը՝ Time-ից: Երկու մահապատիժները գրոհայինները նկարահանել են՝ այդ սպանությունները համարելով վրեժ Իրաքում «Իսլամական պետության» օբյեկտներին ԱՄՆ հարվածների համար:







































