Յորքի բնակիչ հրուշակագործ Ջոն Կոստելյոն ստեղծել է ամբողջովին շոկոլադե առաջին թեյնիկը, հայտնում է The Daily Mirror-ը: Սպասքը բավական ամուր է դրա մեջ մի քանի րոպե թեյ եփելու համար: Թեյնիկում պատրաստված ըմպելիքը շոկոլադի թեթև համ ունի:
Կակաոյի 65% պարունակությամբ սև շոկոլադից պատրաստված թեյնիկի ստեղծման համար պահանջվել է մոտ երկուսուկես ժամ:
Եփելու ընթացքում թեյնիկի մեջ շոկոլադը միայն մի քիչ հալվում է, բայց չի խառնվում թեյին:











































