Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Սահմանադրական բարեփոխումների նախագծից տպավորություն կա, որ Հայաստանը պատրաստվում է ապրել հատուկ ռեժիմում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հանրային քաղաքականության վերլուծության և երկխոսության «Ապելա» ինստիտուտի տնօրեն, սահմանադրագետ Արմեն Մազմանյանը։

-Պարոն Մազմանյան, Սերժ Սարգսյանը, իր վերջին ելույթում խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին, ասել է, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ելակետը մեր քաղաքական համակարգի արմատական բարեփոխումն է, ինչը, նրա համոզմամբ, կենսական անհրաժեշտություն է մեր երկրի՝ իրավական պետականության և ժողովրդավարության ճանապարհով հետագա զարգացման համար: Արդյո՞ք սա նշանակում է, որ սահմանադրական բարեփոխումների հայերցակարգն ընդունվելու է հոկտեմբերի 15-ին, և, ընդհանարապես, ինչպիսի՞ն է ձեր տեսակետը սահմանադրական փոփոխությունների ու դրանց ճակատագրի հետ կապված:

-Նախկինում առիթներ ունեցել եմ ասելու, որ սահմանադրական բարեփոխումների որևէ ռազմավարական անհրաժեշտություն չեմ տեսնում: Նաև չեմ տեսնում, թե ինչպես սահմանադրական բարեփոխումների միջոցով տեղի ունենա ինչ-որ կարևոր և առանցքային բարեփոխում երկրում: Թեև ողջունում եմ բարեփոխումները և նախագահի կոչը, որ պետք է ծավալել լայն քննարկումներ: Նույնիսկ եթե թերահավատ լինենք, որ սահմանադրական բարեփոխումները կնպաստեն երկրի զարգացմանը, ապա այս քննարկումները կարող են շատ կարևոր դեր ունենալ: Այլ հարց է, թե ինչպես կընթանան այդ քննարկումները:

Նախորդ փուլում մենք տեսանք, որ այդ քննարկումներն այնքան լայն ու հասարակության հետաքրքրված շերտերին և պրոֆեսիոնալ հատվածներին չներգրավեցին: Մարզերում ինչ-որ քննարկումներ տեղի ունեցան, բայց սահմանադրական բարեփոխումներն այն բարեփոխումներն են և այն պրոֆեսիոնալ մակարդակն են պահանջում, որ գյուղերում ու փոքր քաղաքներում մարզպետարանի աշխատողների հետ քննարկումներում ես մեծ դեր չեմ տեսնում: Այստեղ պետք է ներգրավել հատկապես քաղաքական ուժերին, պրոֆեսիոնալ հանրույթին: Մենք նմանատիպ ներգրավվածություն նախորդ փուլում չենք տեսել, սպասենք տեսնենք, թե արդյոք այդպիսի ներգրավվածություն տեղ կունենա՞, սա իսկապե՞ս կլինի լայն և ընդգրկուն քննարկում, թե՞ ուղղակի դրանք կլինեն այնպես, ինչպես միշտ լինում են ֆորմալ առումով:

Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների բովանդակությանը, ես կարծում եմ՝ այսօր այդքան էլ հավանական չէ, որ սահմանադրական բարեփոխումները մեծ ազդեցություն ունենան քաղաքական պրակտիկան փոխելու, շտկելու համար: Երկրի նախագահն ինքը խոսեց սահմանադրական բարեփոխումների այդ պահի մասին։

-Սերժ Սարգսյանը նաև նշեց, թե չի հասկանում սահմանադրական բարեփոխումների հակառակորդներին, որոնք ասում են՝ հիմա դրա ժամանակը չէ: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ժամանակը չէ:

-Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ շատերն են դիրքորոշում հայտնել և տարբեր տեսանկյուններից: Ինձ համար այդ պահի կարևորությունը հետևյալն է. ոչ թե 2014 թվականի մասին է խոսքը, այլ պահը կարևորվում է այն հանգամանքով, թե արդյոք այս ժամանակից քաղաքական կոնյունկտուրայում հնարավո՞ր է սահմանադրական բարեփոխումը դառնա հասարակական դաշտի խնդիր: Սահմանադրական փոփոխությունների պահի կարևորությունը հենց այդ է, և, ըստ իս, քաղաքական այդ նախադրյալները չկան, որպեսզի այս սահմանադրական բարեփոխումն այդպիսին լինեն։ Գոնե ես դա չեմ տեսնում, դրա համար պետք է լինի համաձայնություն և փոխվստահություն բոլոր քաղաքական ուժերի միջև:

Այ եթե սահմանադրական բարեփոխումներից առաջ այդ փոխհամաձայնությունը, կոմպրոմիսը ձևավորվեր, այդ դեպքում ես կարող էի ասել, որ սահմանադրական բարեփոխումների պահը հասունացել է: Իսկ հիմա դա չկա: Նույն առճակատումը, նույն «հաղթողը վերցնում է ամեն ինչ» սկզբունքով քաղաքական դաշտի վերադասավորումները նախադրյալներ չեն ստեղծում, որ այդ կոմպրոմիսը կայանա, դաշինքը կայանա քաղաքական ուժերի միջև:

-Այնուամենայնիվ, ինչո՞ւ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն առաջացավ, երբ մենք գիտենք, որ Սահմանադրությունը, որպես այդպիսին, չի գործում մեր երկրում, սահմանադրության դրույթները ոտնահարվում է: Ինչո՞ւ են անհրաժեշտ այս փոփոխությունները:

-Ձեր հարցին պատասխանելու համար ես պետք է փորձեմ քաղաքական վերլուծություն անել: Մի կողմից՝ չգիտեմ, թե որքանով եմ կոմպետենտ դա անելու համար, մյուս կողմից՝ դրա համար լուրջ տեղեկատվություն է պետք ունենալ: Իրականում սահմանադրական բարեփոխումները կարող են հետապնդել մի շարք նպատակներ, այդ թվում՝ քաղաքական նպատակներ: Մինչ օրս հնչել են մի քանի տարբերակներ. մի մասն ասում է, որ դրանով փորձում են հասարակության ուշադրությունը շեղել քաղաքական այլ գործընթացներից. չեմ կարծում, թե սա ամենալուրջ պատճառն է: Այստեղ կարող են լինել կառավարման ձևերի վերադասավորման, փոփոխության, իշխանության վերարտադրության, կամ իշխանության հասնելու ավելի նպատակահարմար մեխանիզմներ ստեղծելու հետ կապված խնդիրներ:

Համենայնդեպս, նախորդ հայեցակարգի նախագիծը կարդալիս ինձ մոտ նաև այսպիսի մտավախություն կամ հավանական սցենար առաջացավ, որ Հայաստանը պատրաստվում է, այսպես կոչված, հատուկ ռեժիմում ապրելու, և սահմանադրական նախաձեռնություն կարող է տեղի ունենալ, որպեսզի հնարավորինս նվազեցվի որևէ հասարակական ընդվզման, որևէ անկայունության ստեղծում: Երբ ես դա համադրում եմ աշխարհաքաղաքական ժամանակակից գործընթացների հետ, ապա կարծես թե հնարավոր է՝ մեր իշխանությունները փորձում են ստեղծել մի այնպիսի համակարգ, որտեղ ցանկացած անկայունության հնարավորությունը կհասցվի նվազագույնի որևէ աշխարհաքաղաքական ռեժիմի պայմաններում ապրելու համար: Սրանք բոլորը, իհարկե, հիպոթետիկ մակարդակում են: Իսկ թե իսկապես ինչու են տեղի ունենում սահմանադրական բարեփոխումները՝ դրա համար պետք է ունենալ ներքին ողջ տեղեկատվությունը հասկանալու համար պատճառահետևանքային կապերը:

-Այսինքն՝ այս պահին սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն Դուք չեք տեսնում երկրի զարգացման առումով:

-Օբյեկտիվորեն քաղաքական ինստիտուտները շտկելու, լավ կառավարում ունենալու, մեր հասարակության առջև կանգնած մարտահրավերներին դիմակայելու համար, որոնք են՝ տնտեսական զարգացումը, քաղաքական ինստիտուտների զարգացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, դատական համակարգի կայացումը, այդ բոլոր մարտահրավերներին դիմակայելու համար սահմանադրական բարեփոխումներն առաջնահերթ անհրաժեշտություն չեն: Գործող սահմանադրական ինստիտուտների շրջանակներում այդ ամենը կարելի է անել, մինչդեռ ես չեմ տեսնում մի այնպիսի դեղամիջոց, որով սահմանադրական բարեփոխումների միջոցով մենք կարող ենք այդ ամենը նույնիսկ ավելի մոտեցնել:

-Թեև Սերժ Սարգսյանը նշում է, որ այդ փոփոխություններն ուղղված են լինելու իրավունքի գերակայությանը, ժողովրդավարությանը, մարդու իրավունքների հուսալի պաշտպանությանը, դատարանների անկախությանը:

-Սահմանադրական բարեփոխումների նախագծում այդ նույն նպատակներն են նշվել, սակայն դարձյալ մի բան է նշելը, ցանկանալը, մեկ այլ բան՝ դրանք կյանքի կոչելը: Ես կարծում եմ, որ նույնիսկ կան մարդիկ, որոնք իսկապես հավատում են, որ սահմանադրական բարեփոխումների միջոցով այդ ամենը կարելի է անել: Ես չեմ հավակնում պնդել, որ ճշմարտությունն եմ ասում, բայց որպես մասնագետ՝ կարծում եմ, որ այդ ամենը սահմանադրական բարեփոխումների միջոցով անել հնարավոր չէ: Այսինքն՝ նույնիսկ սահմանադրական ինստիտուտները փոխելը չունի այդ պոտենցիալը, որ այդ նպատակներին մենք հասնենք ինչ-որ թղթի վրա գրված ինստիտուտները փոխելով:

-Որպես սահմանադրագետ, Ձեզ հրավիրե՞լ են սահմանադրության նոր հայեցակարգը քննարկելիս:

-Հատուկ հրավեր որևէ քննարկման մասնակցելու ես չեմ ստացել, սակայն հանդիպումներ ու քնարկումներ են եղել, որոնք բաց են եղել, և ես մասնակցել եմ, կարծիքներ հայտնել եմ: Իմ գլխավորած կազմակերպությունն ինքը կազմակերպել է հանդիպումներ ու քննարկումներ, այդ թվում՝ միջազգային մեծ համաժողով, որին մասնակցել են սահմանադրական հանձնաժողովի անդամներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում