Մեքսիկացի բռնցքամարտիկ, բռնցքամարտի հինգ քաշային կարգերի աշխարհի նախկին չեմպիոն Խորխե Արսեն Նոնիտո Դոների հետ մենամարտում նոկաուտով պարտություն կրելուց հետո հայտարարել է, որ ավարտում է իր սպորտային կարիերան:
«Իմ կարիերան ավարտված է: Պարտվեցի լավագույն բռնցքամարտիկին: Տանն ինձ սպասում են կինս ու երեխաներս: Ես նրանց խոսք եմ տվել, որ ձեռնոցներս մեխից կկախեմ, եթե պարտվեմ Նոնիտոյին: Ես իմ խոսքի տերն եմ»,- Арсе Boxingscene-ը փոխանցում է Խորխե Արսեի խոսքերը:
Նշենք, որ Դոները նոկաուտի է ենթարկել Արսեին երրորդ ռաունդում:







































