Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի 2014թ. առաջնությունը:
Ազատ ոճայինների պայքարում 65 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ, աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը 1/8 եզրափակչում պարտվեց Մոնղոլիան ներկայացնող Մանդահնարան Գանզորիգին:
Գոտեմարտն ավարտվել է մոնղոլ մարզիկի լուրջ առավելությամբ՝ 12:1 հաշվով:
Հիշեցնենք, որ 61 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացնող Վոլոդյա Ֆրանգուլյանն այսօր 5:0 հաշվով պարտվել էր ռուս ըմբիշ Ալեքսանդր Բոգոմոևին:








































