«Իրավապահները բնակարանում կտրված գլուխներ չեն գտել»,- հայտնում է աղբյուրը: Դրա հետ կապված` իրավապահները հետախուզել են Խարկովի շրջանային դատարանի շենքը և այնտեղ վերահսկողություն սահմանել` զգուշանալով սադրանքից. գլուխները կարող էին թողնվել հենց այնտեղ:
Դեռևս հայտնի չէ, թե հանցագործները քանիսն են եղել, գրում է TCN-ը:
Իրավապահներն արդեն հայտարարել են, որ քննարկում են պատահարի պատճառի մի քանի տարբերակ: Մասնավորապես, սպանություն`դատավորի` հավաքածուներ պահելու սովորության պատճառով:
Տարբերակներից մեկն էլ դատավորի պրոֆեսիոնալ գործունեությունն է: Սակայն Տրոֆիմովի գործունեության մեջ դժվար է նկատել այնպիսի մի բան, որը կհանգեցներ նման դաժան վրեժի»,-հաղորդում է Vz-ն: