Ճապոնիայում անցյալ շաբաթ շոգից տուժել է 827 մարդ: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ վկայակոչելով երկրի կենտրոնական հրշեջ վարչությանը:
Վարչության տվյալներով՝ մեկ շաբաթում՝ սեպտեմբերի 1-7-ը, ջերմային հարվածով հիվանդանոց է տեղափոխվել 827 մարդ, որոնցից մեկը ճանապարհին մահացել է:
Մեկ շաբաթ ավելի վաղ նույն պատճառով հոսպիտալացվել էր 687 մարդ:









































