Նյութաուն քաղաքի դպրոցում հրաձգության պատճառը կարող էր լինել դպրոցի աշխատակազմի հետ վիճաբանությունը՝ հաղորդել է NBC հեռուստաալիքը:
Նրանց տվյալներով՝ 20-ամյա Ադամ Լանզան ողբերգությունից մեկ օր առաջ վիճաբանել է հաստատության չորս աշխատակիցների հետ: Նրանցից երեքին նա սպանել է, իսկ չորրորդը այդ օրը աշխատանքի չի եկել և ողջ է մնացել: Այժմ քննիչները նրան հարցաքննում են:








































