Բելգիան 2016թ. ավելի քան 1300 զինվորական, հիմնականում՝ դեսանտայինների կուղարկի ՆԱՏՕ-ի Արագ արձագանքման ուժերի խումբ, որի ստեղծման մասին որոշումն ընդունվել է անցած շաբաթ Ուելսում դաշինքի գագաթնաժողովի ընթացքում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Նրանց տեղեկությամբ՝ բացի զինծառայողներից՝ ՆԱՏՕ-ի Արագ արձագանքման ուժերին կհատկացվի Բելգիայի ռազմաօդային ուժերի վեց F-16 կործանիչ-ռմբակոծիչ և երկու NH90 բազմաթիրախ ուղղաթիռ, նաև 40-հոգանոց անձնակազմով ականահան նավ:








































