Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը 500 մլն դոլարի առաջին վարկն է ստացել Համաշխարհային բանկից: Նախատեսվում է այդ միջոցներն ուղղել երկրի ֆինանսական ոլորտի վերականգնմանը: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով գերատեսչության հաղորդագրությանը:
«Վարկը տրամադրվել է 16 տարով՝ 7 տարվա արտոնության ժամկետի փոփոխական տոկոսադրույքով (ստորագրման ամսաթվին՝ 0.63%), մեկանգամյա հանձնաժողով՝ 0.25%»,- նշում է մամլո ծառայությունը: Վարկի տրամադրման մասին համապատասխան համաձայնագիրը ստորագրվել էր այս տարվա օգոստոսի 8-ին:
Այս վարկը Համաշխարհային բանկի՝ Ուկրաինային տրվող ֆինանսական օգնության փաթեթի առաջին մասն է: Գումարի ընդհանուր ծավալը, որը 2014-ի մարտին հավանության է արժանացվել՝ փոխանցելու Ուկրաինային որպես վարկ, կազմում է 3.5 մլրդ դոլար:









































