Շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն, «Վրաստանի «Վրաստանի ժողովրդական կուսակցության» նախագահ Նոնա Գաբրինդաշվիլին շաբաթ օրը հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցության`«Միացյալ ազգային շարժման» գործունեությունն արգելելու անհրաժեշտության մասին, հաղորդում է VZ-ն` վկայակոչելով Vzglyad թերթին:
«Դրա համար պետք է հիմք ծառայի նրանց հակազգային գործունեությունը` սկսած 2003 թվականից: Նրանք պայքարում էին իրենց իսկ ազգի դեմ: Բավական է տեսնել, թե քանի քաղբանտարկյալ ունենք»,- ասել է Նոնա Գաբրինդաշվիլին:
Վրաստանի խորհրդարանը ճանաչում է 190 մարդու` որպես քաղբանտարկյալի, իսկ 25-ի` որպես քաղաքական պատճառներով աքսորյալների:
Վրացի մի շարք քաղաքական գործիչներ, ինչպես հաղորդում է Vzglyad թերթը, այդ թվում նաև խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն, բարձրացրել են «Միացյալ ազգային շարժման» հարցը, որը հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից հետո, դարձել է ընդդիմություն:










































