Անսպասելի օրինաչափություն են հայտնաբերել գիտնականները, որոնք իրենց հետազոտությունը հրապարակել են Neurology ամսագրում:
Նրանք հիշողության տարիքային խախտումներն ու տկարամտության առաջացումը բացատրում են արյան խմբերով: Պարզվում է՝ այդ պլանում առավել խոցելի են АВ (4-րդ խումբ) խմբի մարդիկ:
Արյան խմբերը որոշվում են սպիտակուցների որոշակի քանակությամբ՝ արյան կարմիր բջիջներում՝ էրիթրոցիտներում, անտիգենների որոշակի քանակությամբ:
Գիտնականների խումբը պարզել է, որ АВ խումբը 82%-ով բարձրացնում է հիշողության տարիքային կորստի զարգացումն ու թուլամտությունը:
30 հազար մարդ հետազոտվել է 3,4 տարվա ընթացքում:










































