Monday, 06 07 2026
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Ամուսնու սիրուհու մերկ լուսանկարները «Օդնոկլասնիկի»-ում տեղադրելով նրա «իրական պատկերն է ցույց տվել»

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Ռուզաննա Ս.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ Ռուզաննան 2013 թվականի նոյեմբերի 10-ին «Օդնոկլասնիկի» համացանցային կայքում ամուսնու նախկին սիրուհու՝ Գայանեի անունով բացել է կայքէջ, որտեղ առանց իր ախոյանուհու համաձայնությունը ստանալու տեղադրել է նրա մերկ լուսանկարը, այսինքն տարածել է տուժողի վերաբերյալ անձնական գաղտնիք պարունակող տեղեկություն:

Ռուզաննան մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 144 հոդվածով:

Ռուզաննայի խնամքին են երեք անչափահաս երեխաները՝ 15, 12 և 3 ու կես տարեկան:

Նախաքննության ընթացքում մեղքն ընդունած Ռուզաննան ընդհանուր իրավասության դատարանում դատաքննության ժամանակ հայտարարել է, թե ամուսնու նախկին սիրուհու մերկ լուսանկարը նրա անունով բացված կայքէջում տեղադրել է ոչ թե ինքը, այլ տասնչորսամյա որդին:

Պատանին դատարանում հաստատել է մոր ասածը, թե հոր սիրուհու մերկ լուսանկարն ինքն է տեղադրել համացանցում՝ լուսանկարը վերցնելով հոր հեռախոսի չիպից:

Մեղադրողը հաստատված է գնահատել Ռուզաննայի մեղքը մեղսագրված արարքում, միջնորդել է մեղավոր ճանաչել նրան և դատապարտել 300 հազար դրամ տուգանքի:

Ռուզաննայի շահերի պաշտպանը՝ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Կարեն Մանուչարյանը, պաշտպանական ճառում նշել է, թե իր պաշտպանյալը նախաքննության ժամանակ մեղքն իր վրա է վերցրել՝ անչափահաս որդուն «ավելորդ տվայտանքներից» զերծ պահելու համար և դատարանում ասել է իսկությունը, դա պատժից խուսափելու միջոց կամ «լավ բեմականացում» չէ, ինչպես բնորոշել է մեղադրանքի կողմը, դա իրականությունն է:

Ըստ պաշտպանի՝ անչափահաս վկայի մանրամասն խոստովանությունը դատական քննության ժամանակ չի հերքվել որևէ ապացույցով:

Ամբաստանյալի անչափահաս որդին հաղորդագրություն է ուղարկել հայրիկի սիրուհուն. «Պապայիս տված նվերը քեզ դուրա գալիս չէ՞, տես հիմա ոնց ես վառվում, հերս ա տվել ու ասել՝ հենց մի սխալ քայլ անի, գցի սայտ…»:

Անչափահաս տղան հաղորդագրություն է գրել նաև հայրիկի սիրուհու եղբորը՝ ասելով. «Հերիք չի մեր ամեն երջանկությունը տարավ, նորից մեր տունն ա քանդում ձեր քույրը…»:

Պաշտպանը պնդել է, թե դատաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հերքվել է Ռուզաննային առաջադրված մեղադրանքը:

Ըստ պաշտպանի՝ անհերքելի են ապացույցները, որ հոր սիրուհու մերկ լուսանկարը կայքէջ է գցել անչափահաս տղան, ում արարքը պայմանավորված է եղել տուժողի անբարո վարքագծով թե՛ երեխայի, թե՛ ամբողջ ընտանիքի անդամների նկատմամբ:

Պաշտպանը խնդրել է Ռուզաննային արդարացնել, ճանաչել անպարտ ու դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը:

Ամբաստանյալ Ռուզաննան վերջին խոսքում ասել է. «Չի կարելի ուրիշի դժբախտության վրա երջանկություն կառուցել»:

Ռուզաննան շեշտել է, թե ամուսինը մնացել է ընտանիքում, իր երեխաների գլխին:

Ընդհանուր իրավասության դատարանը անհամոզիչ է համարել պաշտպանական կողմի վարկածը:

Դատարանը մեղավոր է ճանաչել Ռուզաննային և դատապարտել 250 հազար դրամ տուգանքի:

Դատարանն առանց քննության է թողել տուժողի ներկայացրած քաղհայցը՝ պատճառված վնասի հատուցման վերաբերյալ՝ 1 միլիոն 100 հազար դրամի չափով:
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալ Ռուզաննայի շահերի պաշտպան Կարեն Մանուչարյանը:

Վերաքննիչ քրեական դատարանում նա հիմնավորեց բողոքը՝ անչափահաս տղայի դատաքննական ցուցմունքից մեջբերումներ կատարելով ու պնդելով, թե հոր սիրուհու մերկ լուսանկարը համացանցում հանրայնացրել է տասնչորսամյա տղան՝ տուժողի անբարո վարքագծից վրդովված լինելով:

«Տուժողի սանձարձակ վարքագիծը խիստ բացասական է ազդել երեխայի հոգեվիճակի վրա… նա երկար ժամանակ սթրես է տարել»,- ասաց պաշտպանը՝ հենց սթրեսային հոգեվիճակով էլ բացատրելով տղայի արարքը:

Ըստ պաշտպանի՝ ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է անարդար ու անհիմն դատական ակտ, գործով բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել Ռուզաննայի նկատմամբ մեղադրական դատական ակտ կայացնելու համար:

Պաշտպանը միջնորդեց բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, Ռուզաննային արդարացնել, նրա նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը:

Ամբաստանյալ Ռուզաննան ասաց, թե ինքը չի տեղադրել ամուսնու սիրուհու մերկ լուսանկարը, բայց քննիչի մոտ մեղքն իր վրա է վերցրել, որ երեխան քաշքշուկի մեջ չընկնի:

Նախագահողը հարցրեց, թե ինչո՞ւ է Ռուզաննան փոխել դիրքորոշումը, հիմա ցանկանո՞ւմ է, որ տղան «ընկնի քաշքշուկի մեջ»:

Նախագահողը հարցրեց նաև՝ եթե Ռուզաննան տեղեկություն չուներ ամուսնու սիրուհու մերկ լուսանկարից, այդ լուսանկարը ինչպե՞ս է նախաքննության ժամանակ հայտնաբերվել հենց նրա բջջային հեռախոսի զննության ժամանակ:

Ռուզաննան պատասխանեց, թե քննիչն է առաջարկել հեռախոսի մեջ գցել լուսանկարը, տղան գցել է, դրանից հետո է իր հեռախոսը զննվել:

Նախագահողը հարցրեց՝ եթե Ռուզաննայի որդին է համացանց գցել մերկ կնոջ լուսանկարը, ինչո՞ւ է Ռուզաննայի ամուսինը քննիչին դիմում գրել. «Իմ կինը դա արել է խանդից ելնելով, խնդրում եմ ներեք…»:

Ռուզաննան ասաց, թե ամուսինն էլ չի ցանկացել, որ որդին ընկնի քաշքշուկի մեջ:

Մեղադրողն առարկեց բերված բողոքի դեմ: Նա նշեց, որ նախաքննության ամբողջ ընթացքում խոսք չի եղել հանցավոր արարքը անչափահաս տղայի կողմից կատարված լինելու մասին:

Ըստ մեղադրողի՝ անգամ դատաքննության ժամանակ ամբաստանյալը երբեմն մոռանում էր իր առաջ քաշած նոր վարկածը և հին վարկածը հաստատող արտահայտություններ էր անում անզգուշաբար, օրինակ՝ տուժողին դատարանում ասել է. «Քո իրական պատկերը ցույց տվեցի»՝ նկատի ունենալով համացանց գցված մերկ լուսանկարը:

«Անչափահասը՝ տասնչորս տարեկան տղան, տվյալ հանցակազմի սուբյեկտ չէ, պաշտպանական կողմը ցանկանում է պատասխանատվությունը գցել երեխայի վրա: Մայրը կազատվի, երեխան էլ պատասխան չի տա»,- ասաց դատախազ Տ. Հակոբյանը:

Ռուզաննայի շահերի պաշտպան Կարեն Մանուչարյանին նախագահողի հնչեցրած հարցերը դուր չեկան: Նա ասաց, թե արդեն կասկած չունի, որ նախագահողը մերժելու է իր բողոքը և անփոփոխ է թողնելու ընդհանուր իրավասության դատարանի մեղադրական դատավճիռը: Հնչեցված հարցերից պաշտպանը նաև եզրակացնում էր, թե նախագահող դատավորը լավ չի ծանոթացել քրեական գործի նյութերին:

Պաշտպանը ժամանակ խնդրեց՝ նախագահող դատավորի՝ Մ. Պետրոսյանի դեմ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար:

Դատարանը պաշտպանին ժամանակ տրամադրեց և հետաձգեց դատական նիստը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում