Համագործակցության խաղերը հուլիսի 23-ին մեկնարկել են Գլազգոյում, և ի պատիվ այդ իրադարձության՝ Kelvingrove-ի բարմեն Մել Սփենսը ստեղծել է նմանը չունեցող մի կոկտեյլ, որը պարունակում է ռեկորդային թվով (71) բաղադրիչներ։ Նա ըմպելիքը պատրաստում է այն մթերքներից, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է մրցող երկիրը։ Բարմենը պատրաստել է ըմպելիքի մոտավորապես 300 վարիացիա, մինչև ընտրել է իդեալական համը։
Կոկտեյլի գերակշռող համը նկարագրվում է որպես ծաղկային։ Ըմպելիքի բաղադրամասերից են`նուռ (Մալդիվյան կղզիներ), մանգո (Անգլիա), կարմիր խնձոր (Անգլիա), անիս (Մալթա), հացենու պտուղներ (Տուվալու), հապալաս (Գերնսի), ռամբուտան (Սինգապուր), թրթնջուկ (Զամբիա), պապայա (Ռուանդա), սոխ (Քենիա), վայրի մոռ (Մավրիկիա), կեշյու (Սիեռա Լեոնե), շաֆրան (Պակիստան) և շատ ու շատ այլ բաղադրիչներ, գրում է kedem.ru-ն։












































