RIA Novosti-ի հաղորդմամբ` Նյու Յորքում բացվել է Մաթեմատիկայի ազգային թանգարան:
Թանգարանի այցելուները կարող են տեսնել շուրջ 30 ինտերակտիվ ցուցանմուշներ, որոնցից շատերը օգնել են ստեղծել Նոբելյան դափնեկիրները: Ցանկացած այցելու իրեն կարող է դիզայներ զգալ: Նրանք թեև չեն հասկանա մաթեմատիկական գլուխկոտրուկներից, սական հաճույք կստանան խաղից:
«Շատերը կարծում են՝ մաթեմատիկան ինչ-որ ձանձրալի մի բան է: Մենք ուզում ենք ցույց տալ, որ մաթեմատիկան գրավիչ է, այն գույն ունի ու հետաքրքիր է»,- ասել է թանգարանի տնօրեններից Սինդի Լոուրենսը:
Մաթեմատիկայի ազգային թանգարանի հիմնադիրները համոզված են, որ այստեղ հետաքրքիր կլինի գտնվել թե՛ մեծերին, թե՛ փոքրերին:











































