Հնդկաստանի ֆինանսական կենտրոն համարվող Մումբայ քաղաքը, որտեղ կենտրոնացած են աշխարհի խոշորագույն կորպորացիաների և բանկերի մասնաճյուղերը, ճանաչվել է աշխարհի ամենակեղտոտ քաղաքներից մեկը: Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS-ը:
Վարկանիշային աղյուսակը կազմել է զբոսաշրջային TripAdvisor պորտալը, ըստ որի՝ քաղաքը փողոցների մաքրության աստիճանով զբոսաշրջիկների նախընտրած 40 քաղաքների թվում զբաղեցրել է վերջին հորիզոնականը:
Մումբայը վերջին տեղն է գրավել նաև տեղաշարժման առումով: Այս անվանակարգում առաջին տեղը բաժին է ընկել Ցյուրիխին և Շվեյցարիային: Հարցումների համաձայն՝ աշխարհի ամենամաքուր քաղաք է ճանաչվել Տոկիոն:
Տարբեր անվանակարգերում առաջին հորիզոնականներում է հայտնվել նաև Նյու Յորքը: Ըստ հարցվածների`հենց Նյու Յորքն է ամենից հարմար խանութներով զբոսնելու համար, սակայն փողոցների մաքրության առումով քաղաքը հայտնվել է 28-րդ հորիզոնականում:











































