Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ 18-ամյա Քենդել Ջենները, բանակցություններ է վարում «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմում նկարահանվելու համար: Օրիգինալ ֆիլմի ռեժիսոր Սեմ Թեյլոր Վուդը ցանկանում է Քիմի քրոջը տեսնել այդ ֆիլմում:
Ինչպես պարզվեց ՝ 47-ամյա Թեյլոր Վուդը ցանկացել է Քենդելին նկարահանել Ջեյմս Դորնանի մասնակցությամբ առաջին ֆիլմում:
Universal կինոստուդիան նույնպես շահագրգռված է սիքվելին Ջենների մասնակցությամբ: Մեկ ամիս առաջ պրոդյուսերները կապվել են նրա ներկայացուցիչների հետ և պայմանավորվել հանդիպման մասին, որն, ի դեպ, հաջող է ընթացել:
Խոսքը, իհարկե, գլխավոր դերի մասին չէ, սակայն դրանով Քենդելը մուտք կգործի հոլիվուդյան կինոարդյունաբերություն: Երբ հաստատվի Սեմ Թեյլոր Վուդի թեկնածությունը ռեժիսորի պաշտոնում՝ Քենդելը ֆիլմում անմիջապես դեր կստանա:










































