Ուկրաինական ճգնաժամի ամենասկզբից արևմտյան քաղաքական գործիչները ոչ ճիշտ եզրակացություններ են արել այն կապակցությամբ, թե տարածաշրջանում իրականում ինչ է տեղի ունենում՝ The Telegraph-ի իր սյունակում գրել է բրիտանացի լրագրող Քրիստոֆեր Բուկերը:
Բուկերը հիշեցնելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Դևիդ Քեմերոնի և այլ առաջնորդների արտահայտությունները՝ «Ուկրաինայում ներխուժման անթույլատրելիության» մասին, նշում է, որ եթե քաղաքական գործիչները այս կամ այն գործողությունները համարում են «անընդունելի», նշանակում է՝ «պատկերացում անգամ չունեն, թե ինչ անել»:
Սակայն հոդվածագրի կարծիքով՝ հիմնական խնդիրն այն է, որ Արևմուտքը Ուկրաինայի ճգնաժամը սխալ է մեկնաբանել հենց դրա սկզբից:
Հոդվածագիրը նշում է, որ հակամարտության համար կատալիզատոր է հանդիսացել ոչ թե «Վլադիմիր Պուտինի՝ ԽՍՀՄ սահմանները վերականգնելու ձգտումը», այլ Արևմուտքի «ծիծաղաշարժ և սխալ հավակնությունները»՝ Ուկրաինան դարձնել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մաս: Նրա խոսքով՝ ռուսական կողմը դրան չէր կարող վերաբերել խոնարհաբար:







































