Հյուսիսային Կորեայում ազգային տոնի՝ հանրապետության ձևավորման 66-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր անցկացվում են հանդիսավոր միջոցառումներ: Տոնը կնշվի սեպտեմբերի 9-ին:
Երկրի ղեկավար Կիմ Չեն Ինին շնորհավորական են հեռագրեր են հղել Հնդկաստանի, Պակիստանի, Եթովպիայի, Մյանմայի, Պորտուգալիայի, Նիգերիայի, Սիրիայի և մի շարք այլ երկրների ղեկավարներ:
Հանդիսավոր արարողությունը, ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, կայացել է երկրի հյուսիսարևմտյան Չոնդին քաղաքում, որտեղ տեղադրել են երկու գեներալիսիմուսների՝ Կիմ Իր Սենի և Կիմ Չեն Իրի արձանները:







































