ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը ժամանել է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը, ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Արչիլ Գեգեշիձեն և Վրաստանի պաշտպանության փոխնախարար Միխայիլ Դարչիաշվիլին: Այս մասին ասվում է ԱՄՆ դեսպանության՝ Facbeook-ի պաշտոնական էջում:
Նշվում է, որ Հեյգելը ցանկանում է իր երախտագիտությունը հայտնել վրացի ժողովրդին վերջին տասնամյակում Իրաքի և Աֆղանստանի առաքելություններում ունեցած ներդրումների համար:
Այցի շրջանակներում Հեյգելը սեպտեմբերի 7-ին կայցելի Վրաստանի պաշտպանության նախարարություն, որտեղ էլ տեղի կունենա նրան դիմավորելու պաշտոնական արարողությունը:
Նախատեսված է նաև Վրաստանի և ԱՄՆ պաշտպանության նախարարների համատեղ մամլո ասուլիս:









































