Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի արտգործնախարար էլմար Մամեդյարովի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնելու է Ստամբուլ` մասնակցելու համար Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստին:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը: Պլանավորված է, որ այդ նիստում քննարկվելու է ՍՏՀԿ անդամ երկրների միջև համագործակցությունը, ՍՏՀԿ-ի ու ԵՄ-ի համագործակցությունը և այլ կարևոր խնդիրներ:









































