Սիրիական ավիացիան շաբաթ օրը՝ սեպտեմբերի 6-ին, ռմբակոծել է Ռաքքա քաղաքում «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերը: Այս մասին է հաղորդում Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Մարդու իրավունքների հարցերով սիրիական կենտրոնին (Syrian Observarotry for Human Rights):
Հարձակման հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել, այդ թվում՝ 8 խաղաղ բնակիչ: Քանդվել է հացի փուռը, որտեղ տեղի են ունեցել շարիաթի դատական նիստերը, ինչպես նաև իսլամիստների մարզական ճամբարը:




































