Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ ֆինանսական ֆեյր-փլեյն արտոնություններ է ստեղծում որոշ ակումբների համար:
«ՖԻՖԱ-ն ֆինանսական ֆեյր-փլեյի կանոններ սահմանելիս մտադիր էր հավասար պայմաններ ստեղծել բոլոր ակումբների համար:
Սակայն նոր պայմաններում որոշ գրանդ ակումբներ, որոնք միշտ եղել են այդպիսին, բազմաթիվ երկրպագուներ ունեն աշխարհի տարբեր ծայրերում, արտոնյալ պայմաններում են հայտնվել: Խոսքս «Ռեալ»-ի, «Բարսելոնա»-ի, «Բավարիա»-ի ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մասին է:
Այնուամենայնիվ, գոհ եմ մեր տրանսֆերային քաղաքականությունից: Այս ամռանը ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքից ստացված գումարը գերազանցում է կատարած ծախսերը»,- Goal.com-ի հետ զրույցում ասել է պորտուգալացի մասնագետը:








































