Լոնդոնի «Չելսի»-ն պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել թիմի դարպասապահ Տիբո Կուրտուային, որի մանրամասները հրապարակվել են այսօր:
Times-ի տեղեկությունների համաձայն` լոնդոնցիները վերանայել են Կուրտուայի աշխատավարձը` զգալի բարձրացնելով այն: Այժմ բելգիացի դարպասապահը շաբաթական 100 հազար եվրո կվաստակի:
Հիշեցնենք` երկար ժամանակ Կուրտուան վարձավճարով հանդես էր գալիս Մադրիդի «Ատլետիկո»-ում:









































