Տարբեր ավիաընկերությունների ավելի քան 80 չվերթներ, այդ թվում՝ դեպի Մոսկվա թռիչքները, այսօր հռոմյան Ֆյումիչինոյում հետաձգվել են ավիադիսպետչերների չորսժամյա գործադուլի պատճառով։
Ինչպես հետևում է օդանավակայանի օնլայն ցուցանակից՝ առաջին չվերթը հետաձգվել է արդեն 8։20-ին (Մոսկվայի ժամանակով 10։20), սակայն Իտալիայի մայրաքաղաքից առավել շատ չվերթներ հետաձգվել են գործադուլի հայտարարված ժամերին՝ 12։30-16։30-ը, ներառյալ մոսկովյանը, որը, ըստ չվացուցակի, պետք է թռչեր 15։00-ին, հաղորդում է RA Novosti-ն։










































