Ճապոնիայում տեղադրվել են աշխարհում առաջին առևտրային ավտոմատ սարքերը՝ ստորգետնյա ցնցումների մասին իրազեկման ներկառուցված համակարգով: Հզոր երկրաշարժի մոտենալուն պես՝ ահազանգ կհնչի: Ինչպես հայտնում է ITAR-TASS-ը, զովացուցիչ ըմպելիքներ, շոկոլադ և այլ մթերքներ վաճառող մեքենաները միացված են Ճապոնական օդերևութաբանական գործակալության տվյալների բազային:
Ավտոմատը կանացի ձայնով քաղաքացիներին կտեղեկացնի նախազգուշական անհրաժեշտ միջոցառումների մասին:
Նոր սարքերը տեղադրվում են առափնյա գծի երկայնքի քաղաքներում, որտեղ ցունամիի վտանգն ամենից բարձր է:









































