Լուչիանո Պավարոտին՝ 20-րդ դարի երկրորդ կեսի օպերային լեգենդար երգիչը, ծնվել է 1935-ի հոկտեմբերի 12-ին՝ Մոդենայում: 9 տարեկանում նա սկսել է երգել հոր հետ՝ ոչ մեծ եկեղեցական երգչախմբում: Սակայն նրան հետաքրքրում էր ֆուտբոլը, նա ցանկանում էր դառնալ պրոֆեսիոնալ դարպասապահ:
Պավարոտին սկսել է լրջորեն զբաղվել երաժշտությամբ 1954-ից, երբ 19 տարեկան էր: Պավարոտին մեծ համբավ է ձեռք բերում, երբ Ջոան Սազերլենդը նրան հրավիրում է համատեղ ելույթ ունենալ համաշխարհային շրջագայության ժամանակ:
1977-ին Պավարոտին արդեն հայտնի էր համայն աշխարհում:
Լուչիանո Պավարոտին իր հանդիսատեսին հրաժեշտ է տվել 2005-ին: Վերջին անգամ նա դուրս է եկել Metropolitan Opera-ի բեմ՝ երգելով Պուչինիի «Տոսկա» օպերայում:
Պավարոտին մահացել է 2007-ի սեպտեմբերի 6-ին՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից:









































