Google-ը կհամալրի իր Google X գաղտնի լաբորատորիայի թիմը: Լաբորատորիայի գիտնականները քվանտային նոր պրոցեսորներ կստեղծեն, որոնք հետագայում կօգտագործվեն արհեստական ինտելեկտի վրա աշխատանքներում: Իր գաղափարները փորձարկել ընկերությունը պատրաստվում է քվանտային համակարգչի վրա, որն այժմ գտնվում է NASA-ում:
Հիշեցնենք, որ քվանտային համակարգիչը հաշվողական սարքավորում է, որը աշխատում է քվանտային մեխանիկայի սկզբունքով: Թեորեապես այն պետք է հնարավորություն ունենա ոչ թե հերթականորեն հաշվարկներ կատարել, այլ զուգահեռաբար, որի արդյունքում մի քանի անգամ կգերազանցի սովորական համակարգիչների արագությունը:
Սակայն, համակարգչի պատմության 30 տարիների ընթացքում այս թեորեան գործնականորեն ապացուցել չի հաջողվել: Ընդհակառակն, պարզվել է, որ Microsoft-ի հաշվողական քլասթերի և քվանտային d wave 2 համակարգչի միջև, որը Googleն ու Nasa-ն 15 միլիոն դոլարով ձեռք են բերել կանադական D Wave մասնավոր ընկերությունից, մեծ տարբերություն չկա. որոշ առաջադրանքներ D Wave-ը կարողացել է 5 անգամ ավելի արագ կատարել, քան սովորական համակարգիչը, սակայն եղել են այնպիսի առաջադրանքներ, որոնք քվանտային համակարգիչը սովորականից 100 անգամ ավելի դանդաղ է կատարել:








































