ԵՄ-ն պայմանավորվել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների վերաբերյալ: Ցուցակը կհրապարակվի երկուշաբթի օրը: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով ԵՄ ներկայացուցիչներին:
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կհանվեն, եթե Ուկրաինայի արևելքում երկարատև հաշտություն լինի: Նմանատիպ հայտարարությամբ հանդես են եկել եվրոպացի մի շարք առաջնորդներ:







































