Անգլիական «Լիդս»-ի 7-ամյա երկրպագու Զակ Ուեբը ցանկանում է զբաղեցնել ակումբի մենենջերի պաշտոնը, որն այժմ թափուր է:
Երկրպագուն նամակով դիմել է ակումբի ղեկավարներին` նշելով, որ կարող է այնպես անել, որ «Լիդս»-ը նվաճի Չեմպիոնների Լիգայի գավաթը և դառնա աշխարհի ամենաուժեղ ակումբը: Զակի նամակի լուսանկարը twitter-ի իր պաշտոնական էջում տեղադրել է բրիտանացի գործարար Թերի Ջորջը:
Նշենք, որ «Լիդս»-ն այժմ խաղում է Անգլիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում`Չեմպիոնշիփում:









































