Thursday, 04 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Ինչու չկա միասնական օրակարգ. բանավեճ

Ինչո՞ւ Հայաստանում չկա ընդհանուր քաղաքական օրակարգ. այս հարցը քննարկել են «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայկական ուրբաթ» հաղորդման մասնակիցները:

«Եթե դու քաղաքական գործիչ ես, հրապարակային գործիչ, պետք է ինքդ լրացնես քաղաքական օրակարգը: Այնպես չէ, որ օրակարգը բաց է: Քաղաքական ծրագրերը չպետք է հանդես գան նախագահական ընտրությունների ժամանակ, այլ՝ մշտապես»,- ասել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը և բանավեճի բոլոր մասնակիցների մշտական դիտարկումներին, թե օրակարգ չկա, արձագանքել է. «Բա ե՞ս»: «Երկիրը պետք է պատկանի քաղաքացիներին: Ես այս մասին խոսում եմ 87 թվականից: Մեր քաղաքական դաշտում կան շատ ուժեր, որ քաղաքական դաշտում վաղուց անելիք չունեն»,- ասել է նախագահի թեկնածուն: Իսկ երկրի առջև ծառացած հիմնական խնդիրներից մեկը նա համարել է «պետաիրավական համակարգի բարեփոխումը՝ մարդու իրավունքների ելակետով»: Պարույր Հայրիկյանը տեսակետ է հայտնել, որ եթե ոչ ողջ ընդդիմությունը, ապա ընդդիմության մի մասը «կգա միասնական օրակարգին և կհասնի ազգային համաձայնության թեկնածուի»:

«Հայաստանի քաղաքական օրակարգը մեծ մասով վաղուց հայտնի է՝ շուկայական տնտեսությամբ ժողովրդավարական պետությունը: Հարցն այն է, որ շուկայականի փոխարեն քրեաօլիգարխիկ, գաղութային պետությունն է, որ որևէ աղերս չունի ժողովրդավար պետության հետ: Ես ցանկություն ունեմ, որ երկրում գործեն օրենքները, այդ ժամանակ բոլոր հարցերը լուծում կստանան»,- ասել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նրա խոսքերով՝ ընդդիմության օրակարգ իրականում չկա: Մենք չունենք ռեալ քաղաքական այլընտրանք:

«Քաղաքական ասպարեզում կան կեղծ թիրախներ, սոցիալականում՝ իրական խնդիրներ՝ գործազրկություն, արտագաղթի կանխարգելում և այլն: Հայաստանը զարգացնելու համար պետք է 120 միլիարդ դոլար՝ 10 տարում: Մենք ունենք տարեկան 2 միլիարդ դոլար»,- ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքերով՝ բարեփոխման համար անհրաժեշտ է մեծ ժողովրդավարություն, լինի երկու հզոր ուժ՝ իրար հակադիր և հավասարազոր: Ըստ սոցիոլոգի՝ չկա միասնական օրակարգ, որովհետև հիմնական կռիվը իշխանության համար է:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն էլ ասել է, որ քաղաքական օրակարգ ունենալու համար հարկավոր է, որ դերակատար որժերն ունենան իրենց օրակարգերը, հրապարակ բերեն, և ընդհանուր քննարկումների արդյունքում ծնվի միասնական օրակարգ. «Մենք առնվազն այդ քայլը կատարել ենք: Օրակարգը, որ ներկայացրել ենք, բխում է մեր դավանած գաղափարախոսությունից, կոնյունկտուրայից բխող օրակարգ չէ, և անկախ ընտրության արդյունքներից՝ մենք շարունակելու ենք հետևել այդ օրակարգի կետերի իրականացմանը, որովհետև համոզված ենք՝ դա այն առաջնահերթություններն են, որոնք թույլ կտան, որ երկիրը դուրս գա այս վիճակից»: Արսեն Համբարձումյանն ասել է, որ մեր երկրում փողը բերում է իշխանությունը, իշխանություն՝ հավելյալ փող: Ընտրություններում էլ հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում