Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

ՄԿՈՒ համակարգում նույնպես տնօրենների հավաստագրում կիրականացվի

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային խորհրդակցության է հրավիրել նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների տնօրեններին: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված հարցեր, նախարարը ներկայացրել է ՄԿՈՒ ոլորտում պետական քաղականության նոր մոտեցումները: Շնորհավորելով նոր ուսումնական տարվա մեկնարկը՝ նախարար Ա. Աշոտյանն ընդգծել է, որ նախորդ ուսատարին ՄԿՈՒ համակարգի համար հաջողված է եղել: Դիմելով քոլեջների և ուսումնարանների տնօրեններին՝ նախարարը նշել է, որ ոլորտում մի շարք նորարարություններ են նախատեսվում, այդ ուղղությամբ իրականացվող օրենսդրական փոփոխություններն քննարկվում են խորհրդարանում. «ՄԿՈՒ համակարգում նույնպես ներմուծում ենք տնօրենների հավաստագրման գործընթաց. քոլեջներում և ուսումնարաններում ղեկավար կաշխատեն այն մարդիկ, ովքեր կվերապատրաստվեն ու կհանձնեն ատեստավորման քննությունը: Հաշվի առնելով, որ ունենք իննսունականներից եկող ինչպես՝ բազմավաստակ ու փորձառու, այնպես էլ երիտասարդ տարբեր գիտելիքներ ու կրթություն ունեցող տնօրեններ, մենք բավականին խստացնում ենք նաև տնօրենների նկատմամբ կրթական ցենզի պահանջը »,-շեշտել է նախարարը:

Անդրադառնալով քոլեջից բուհ տեղափոխվելու համակարգին՝ ՀՀ ԿԳ նախարարը Ա. Աշոտյանը նշել է, որ այս տարվանից սկսած քոլեջների լավագույն շրջանավարտները իրավունք կունենան տեղափոխվել միայն բուհերի հեռակա համակարգ՝ երկրորդ կուրս, նույն հնարավարությունը առկա համակարգի համար չի գործելու:

«Ես երբեք չեմ թաքցրել, որ նախկին կարգով ոգևորված չեմ եղել, քանի որ այն ուներ կոռուպցիոն ռիսկեր և չէր նպաստում միասնական կրթական քաղաքականությանը: Այս տարվանից քոլեջից հետո դիմորդները կկարողանան շարունակել իրենց կրթությունը բուհի բացառապես հեռակա համակարգում՝ երկրորդ կուրսից: Ես կարծում եմ՝ սա առավել ազնիվ ու արդար մոտեցում է»,-հայտարարել է նախարարը:

Ա. Աշոտյանն անդրադարձել է նաև 12-ամյա պարտադիր հանրակրթության անցնելու համակարգի ներդրմանը: Նշելով, որ օրենսդրական փաթեթն այժմ գնտնվում է ԱԺ-ում՝ նախարարը հույս է հայտնել, որ այն գալիք քառօրյաում վերջնական կընդունվի:

«Այդ փոփոխությունը ենթադրում է, որ դիմորդների հոսքը դեպի ուսումնարան և քոլեջ ավելանալու է: 12-ամյա պարտադիր հանրակրթությունը նշանակում է, որ հանրակրթական բաղադրիչը մտնում է նաև քոլեջ և ուսումնարան. Այսինքն՝ հիմնական դպրոցն ավարտելուց հետո շրջանավարտները պարտադիր կերպով պետք է շարունակեն կրթույունը կամ ուսումնարանում և քոլեջում, կամ էլ ավագ դպրոցում:

Դպրոցի պարագայում պետությունն ապահովում է բացառապես անվճար 12-ամյա կրթություն, իսկ ՄԿՈՒ համակարգում այդ կրթույթունը կլինի անվճար՝ ըստ պետության սահմանած մասնագիտությունների գերակայության: Սրանով պետությունը լուծում է ոչ միայն կրթական, այլև սոցիալական խնդիր. հոգ է տանում իր քաղաքացու կրթական ավելի բարձր ցենզի համար՝ նկատի ունենալով, որ 12-ամյա կրթական ցենզով քաղաքացին ավելի մրցունակ կլինի աշխատաշուկայում, քան 9-ամյա կրթական ցենզ ունեցողը».- նշել է նախարար Ա. Աշոտյանը և հավելել, որ այժմ տարեկան մոտ 4 հազար պատանիներ ու աղջիկներ հիմնական դպրոցն ավարտելուց հետո դուրս են մնում կրթությունից, ինչը պետությունը համարում է մտահոգիչ իրավիճակ:

Անդրադառնալով ընթացիկ իրավիճակին՝ նախարարը նշել է, որ շենքային պայմանների բարելավման հարցը շարունակում է մնալ արդիական. «Միջազգային ծրագրերը, որոնց շրջանակում վերջին տարիներին ՄԿՈՒ ոլորտը վերականգնվել է, շարունակվելու են»,- տեղեկացրել է նախարարը և հավելել, որ Հայաստանում երբեք այդքան մեծ թվով քոլեջներ ու ուսումնարաններ չեն վերազինվել ու վերանորոգվել, որքան վերջին հինգ տարիներին:

Ա. Աշոտյանի խոսքոով, քանի որ քոլեջներն ու ուսումնարանները հիմնականում քաղաքներում են տեղակայված, նախատեսվում է դրանց կից ստեղծել հանրակացարաններ՝ գյուղաբնակ ուսանողների համար: Մեծ ուշադրություն է դարձվելու հատկապես տարածաշրջանային նշանակության քոլեջներին: Խորհրադակցության ընթացքում ՀՀ ԿԳ նախարարն անդրադառնալով կարգապահական հարցերին՝ նշել է, որ սովորողների հաճախելիության, կադրային քաղաքականության և հատկապես ֆինանսական կառավարման նկատմամբ խիստ վերահսկողություն է լինելու:

Նախարարը պատասխանել է նաև տնօրենների հարցերին, որոնք վերաբերել են ՄԿՈՒ հաստատությունների վերանորոգման ծրագրերին, ընդունելության ժամկետների երկարաձգմանը և այլ խնդիրների:

 

Լուսանկարը՝  Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում