Wednesday, 24 06 2026
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան

Անդրանիկ Քոչարյանը՝ քառյակի մասին. Եթե նրանց օրակարգում արդեն չկա Քոչարյան Ռոբերտի թեմա, չկա նաև Մարտի 1-ի՞ թեմա. «Ազատություն»

Ընդդիմադիրներն ու «Մարտի 1»-ի գործով նախկին Փաստահավաք խմբի անդամները տարակուսած են այս գործով քննչական խմբի ղեկավարի անձը գաղտնի պահելու Հատուկ քննչական ծառայության վարքագծից։ «Ազատության» զրուցակիցները չէին բացառում, որ «Մարտի 1»-ի քննչական խումբը ղեկավար ընդհանրապես չունի, գործն էլ փաստացի կասեցվել է, բայց աղմուկից խուսափելու համար տեղեկատվությունը առայժմ թաքցվում է։

Անցած շաբաթ մամուլը հրապարակեց տեղեկատվություն, որ Վահագն Հարությունյանից հետո Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար նշանակված Վաղինակ Ջանազյանը գրեթե մեկ տարի է այլ պաշտոնի է անցել, նշանակվել է Երևան քաղաքի դատախազի տեղակալ, բայց որևէ հաղորդագրություն չի տարածվել ոչ այս, ոչ էլ քննչական խմբի նոր ղեկավար նշանակելու մասին։ «Ազատության» հարցմանը, թե ո՞վ է քննչական խմբի նոր ղեկավարը, եթե Ջանազյանը իրոք փոխվել է, Հատուկ քննչական ծառայությունից պատասխանել են. «Քրեական գործի կարևորությունից ելնելով, երբ քննչական ակտիվ գործողություններ են կատարվում, նախաքննության այս փուլում նպատակահարմար չենք գտնում քննության վերաբերյալ այլ մանրամասներ հայտնել՝ ելնելով նախաքննության գաղտնիության պահպանության սկզբունքից»։

Փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը «Մարտի 1»-ի բացահայտման փակուղի մտնելու հարցում հավասարապես մեղադրում է նաև ընդդիմությանը։ Քննչական ծառայության գաղտնապահությունն էլ բացատրում է ընդամենը ասելիք չունենալով։

Ըստ նրա՝ դա պետք է բացահայտվի քաղաքական իրողությունների փոփոխության արդյունքում, որն, այնուամենայնիվ այսօր իրականություն չի, որովհետև, Ա. Քոչարյանի խոսքով՝ այսօր «մենք կորցրեցինք նաև ընդդիմության զբաղեցրած տեղը՝ դա հանձնելով «ոչ իշխանական ուժեր» հասկացությանը»: «Այսօր ընդդիմություն չկա, կան ոչ իշխանական ուժեր, երբ որ կային ընդդիմադիր ուժեր, իշխանություններն, այնուամենայնիվ, այսպիսի պահվածք չէին դրսևորում Մարտի 1-ի հարցով։

Այսօր, երբ նույն նախկին ընդդիմության ներկայացուցիչները միտք են արտահայտում, որ իրենց օրակարգում Ռոբերտ Քոչարյանի թեմա չկա, գուցե արդեն՝ եթե չկա Քոչարյան Ռոբերտի թեմա, չկա նաև Մարտի 1-ի թեմա։ Եվ դրանով է պայմանավորված և միջազգային կառույցների պահվածքը այս հարցի շուրջ (եթե հիշենք նախկինում ինչպիսի ակտիվությամբ էին պահանջում գործի բացահայտումը), և այսօրվա մեր քաղաքական համակարգի մոտեցումները Մարտի 1-ի նկատմամբ։ Դա է արդյունքը։ Գուցե պետք է սկսել Ռոբերտ Քոչարյանից, որպեսզի Մարտի 1-ի թեման նորից դառնա քննարկման թեմա»,- ամփոփել է Ա. Քոչարյանը:

 

Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում