«Ռուսներին չենք սպասարկում»: Այսպիսի գրություն է հայտնվել Լեհաստանի Սոպոտ քաղաքի ռեստորանի դռան վրա: Ինչպես հայտնել է «Պեսոչնիցա» հաստատության սեփականատեր Յան Հերմանովիչը, ռուսների առաջ ռեստորանի դռները փակելու որոշումն ընդունել է «Ուկրաինայում ճգնաժամի պատճառով»: Այս մասին հայտնում է «Ռոսիա 24»-ը:
Տեղի ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Հերմանովիչն ասել է, որ դեռ ԽՍՀՄ-ի ժամանակ 2 տարի բանտում է անցկացրել հակախորհրդային գործունեության համար:







































