«Մանչեսթեր յունայթեդ»-ը մտադիր է 2015թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ևս լուրջ աշխատանք կատարել:
Тhe Times-ի տեղեկություններով՝ ակումբի ղեկավարությունը ձմռանը հոլանդացի մասնագետ Լուի վան Գալին լուրջ միջոցներ կհատկացնի տրանսֆերային ձեռքբերումների համար:
Վան Գալի թիրախում են «Բորուսիա»-ի կենտրոնական պաշտպան Մաց Հյումելսը, «Ռոմա»-ի կիսապաշտպան Քևին Ստրոտմանն ու Լիսաբոնի «Սպորտինգ»-ի կիսապաշտպան Վիլյամ Կարվալյուն:
Հիշեցնենք, որ 2014թ. ամռանը «Յունայթեդ»-ը տրանսֆերային շուկայում 207 մլն եվրո է ծախսել:






































