Ավստրալիայի Մելբուռն քաղաքի 22-ամյա բնակիչ Բեն Մակմագոնը սարսափելի ավտոմոբիլային վթարի էր ենթարկվել, որի հետևանքով հայտնվել էր կոմայի մեջ:
Կոմայից դուրս գալով՝ տղան չէր կարողանում ոչ մի անգլերեն բառ արտաբերել, դրա փոխարեն հիանալի խոսում էր չինարեն: Ներկայումս նա ապրում է Շանհայում, հայտնում է Mirror-ը:
Ավելի ուշ ավստրալացին խոստովանում է, որ չինարեն ուսումնասիրել է դպրոցում, սակայն երբեք լեզուն այնքան լավ չի տիրապետել, որքան կոմայից դուրս գալուց հետո: Ներկայումս նա ոչ միայն էկսկուրսիա է կազմակերպում չինացիների համար իր քաղաքով, այլև հեռուստաշոու է վարում ասիական ալիքներից մեկով:










































