ՀՀ պետական պարտքը (ներքին և արտաքին) այս տարվա սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել է 1 տրլն 752.966 մլրդ դրամ, որից ներքին պարտքը` 233.273 մլրդ դրամ, իսկ արտաքինը` 1 տրլն 519.693 մլրդ դրամ, կամ 3 մլրդ 740.783 մլն ԱՄՆ դոլար:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալների՝ Համաշխարհային բանկին ՀՀ պարտքը կազմում է ընդհանուրի 37.5 %-ը, Զարգացման միջազգային ընկերակցությանը՝ 33.2 %-ը, Արժույթի միջազգային հիմնադրամին՝ 23.2 %-ը, Ասիական զարգացման բանկին՝ 4.6 %-ը, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին՝ 4.2 %-ը:







































