Վիրջինիայի նախկին նահանգապետ Բոբ Մաքդոնելի ու նրա կնոջ՝ Մաուրինի դեմ առաջադրվել են կոռուպցիայի, խարդախության և եկամուտները թաքցնելու մեղադրանքներ: Հինգշաբթի նման որոշում է կայացրել նահանգի երդվյալ ատենակալների դատարանը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Մեղադրող կողմի կարծիքով՝ ամուսինները ստացել են 177 հազար դոլարի գումար և թանկարժեք իրեր: Խոսքն, օրինակ, դիզայներական հագուստի, պայուսակների կամ Rolex ժամացույցների մասին է: Այդ նվերները նրանց մատուցել են տեղի գործարարները՝ նահանգապետի կողմից աջակցության դիմաց: Ընդհանուր առմամբ Մաքդոնելի դեմ առաջադրվել է 11 կետից բաղկացած մեղադրանք, իսկ կնոջ դեմ՝ 9:
Մաքդոնելների փաստաբանը մտադիր է բողոքարկել որոշումը: Վերջնական որոշումը դատարանը կկայացնի հունվարի 6-ին, առավելագույն պատժաչափը կարող է լինել 30 տարվա ազատազրկումը:









































